• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հանդիպումը Վիետնամի ավիացիոն բիզնեսի ասոցիացիայի և Վիետնամի օդային հաղորդակցության կառավարման ընկերության նախագահ Ֆամ Վիետ Ձունգի հետ:

11 հունվարի, 2023
ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հանդիպումը Վիետնամի ավիացիոն բիզնեսի ասոցիացիայի և Վիետնամի օդային հաղորդակցության կառավարման ընկերության նախագահ Ֆամ Վիետ Ձունգի հետ:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. հունվարի 11-ին ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը (Vahram Kazhoyan) հանդիպեց Վիետնամի ավիացիոն գործարար ասոցիացիայի (Vietnam Aviation Business Association - VABA) և Վիետնամի օդային հաղորդակցության կառավարման ընկերության (Vietnam Air Traffic Management Corporation - VATMC) նախագահ պարոն Ֆամ Վիետ Ձունգի (Mr. Pham Viet Dung) հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին Հայաստանի և Վիետնամի միջև ուղիղ օդային հաղորդակցության հաստատման հեռանկարները, զբոսաշրջության և տնտեսական ոլորտներում համագործակցության զարգացումն ու խորացումը, ուղևորա- և բեռնափոխադրումների հետ կապված խնդիրները, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը և այլ հարցեր:

 Դեսպան Կաժոյանը մասնավորապես նշեց, որ Հայաստանի և Վիետնամի միջև ուղիղ օդային հաղորդակցության առկայությունը կնպաստի երկու երկրների միջև առևտրատնտեսական, զբոսաշրջային և այլ ոլոտներում համագործակցության զարգացմանը և խորացմանն, ինչպես նաև թույլ կտա իրականացնել թռիչքներ Վիետնամից դեպի Հայաստան և այնուհետև տարանցիկ դեպի Ռուսաստան, ԱՊՀ, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի երկրներ:

Հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին զարգացնել օդային հաղորդակցության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը՝ այն սկսելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությա կառավարության միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագրի ստորագրումով:

 Պարոն Ֆամ Վիետ Ձունգի հետ հանդիպմանը մասնակցում էին ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Արամազդ Մուրադյանը, իսկ վիետնամական կողմից՝ Վիետնամի ավիացիոն գործարար ասոցիացիայի համագործակցության փոխտնօրեն պարոն Լե Նյոք Թհանգը և Վիետնամ-Հայաստան բարեկամության ասոցիացիայի փոխնախագահ պարոն Զունգ Ման Քուոնգը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: